ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ՈՒկրաինայում անհապաղ հրադադարի կոչերը հակասում են Ալյասկայում Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածություններին։ Լավրովի խոսքով՝ ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու «եվրոպացի հովանավորներն ու տերերը» փորձում են համոզել ամերիկացիներին փոխել իրենց դիրքորոշումը և հրաժարվել «երկարաժամկետ կարգավորման» ձգտումից՝ անտեսելով հակամարտության արմատական պատճառները։               
 

Ինչու՞ թոշակները չեն բարձրանում

Ինչու՞ թոշակները չեն բարձրանում
15.02.2019 | 01:36

«Քանի դեռ Հայաստանի Հանրապետությունում օլիգարխի եկամուտը ավելի կարևոր է, քան պետական եկամուտը, Հայաստանի Հանրապետությունում շոշափելիորեն թոշակ չի ավելանա, 300, 500, 1000 դրամով՝ գուցե, բայց պրոբլեմն այն է, որ այսօր Սերժ Սարգսյանի և նրա կլանի եկամուտներն ավելի կարևոր են համարվում»։


Մեջբերումը Նիկոլ Փաշինյանի՝ 2016 թ. սեպտեմբերի 18-ի խոսքից է: Թվում է` դրանց հեղինակը, որն արդեն պետության ղեկավար է, թոշակները պետք է բարձրացրած լիներ նվազագույնը մի քանի անգամ: Ինչու՞: Նախ, ինչպես գիտենք, Փաշինյանը Հայաստանի քաղաքացիների վատ վիճակի անմիջական պատասխանատու է համարում Սերժ Սարգսյանին ու նրա մերձավորներին: Հիմա Սերժ Սարգսյանը չկա, նրա մերձավորներն էլ չեն կարող թալանել պետբյուջեն, ինչպես պնդում էր Փաշինյանը: Վերջին ամիսներին նախկին հանրապետականները գրավներով ու պետությանը հանձնած գումարներով բավականին հարստացրել են բյուջեն, ինչն էլ թոշակների բարձրացման լավ խթան է:


Բայց օրեր առաջ վարչապետ Փաշինյանը մի հայտարարություն արեց, որը, մեղմ ասած, հակասում է ընդդիմադիր Փաշինյանի հայտարարություններին. «Հայաստանում թոշակը 1000 դրամ բարձրացնելու համար անհրաժեշտ է 6 մլրդ դրամ, հետևաբար 5000 դրամով բարձրացնելու համար անհրաժեշտ է 30 մլրդ դրամ: Մենք պետք է մի կողմից ստվերային տնտեսության դեմ պայքարենք, մյուս կողմից տնտեսական որոշակի աճ ապահովենք, որպեսզի այդ խնդիրը կարողանանք լուծել»։


Անկեղծ ասած, այստեղ եփած հավի ծիծաղը գալիս է, քանի որ, եթե չկա կոռուպցիա, չկա բյուջեի թալան, ամեն բան իր տեղում է, ինչու՞ թոշակները չեն բարձրանում:
Եթե գռփողն իր կլանով, ինչպես հայտարարում էր Փաշինյանը, այլևս լծակներ չունի գռփելու, ինչու՞ դեռ չեն ավելացել մարդկանց թոշակները: Հիմա՞ էլ գռփող կա, թե՞ այն ժամանակ Փաշինյանն ամեն ինչ չափազանցում էր:


Այժմ, երբ եկել է քաղաքական հայտարարությունները գործ դարձնելու ժամանակը, երբ Փաշինյանին իշխանության բերած ժողովուրդն այսպիսի թլվատ պատասխանի է արժանանում: Ավելին, իր խոսքերն ավելի հավաստի դարձնելու համար Փաշինյանը հայտարարում է, թե՝ աղքատությունը մարդկանց ուղեղների մեջ է:


Պարոն Փաշինյան, վստա՞հ եք, որ դեպի բարձրագույն իշխանություն Ձեր ճանապարհը հարթած մարդկանց ակնկալիքը նման հայտարարություններն են, չե՞ք կարծում, որ այս ամենը ոչնչով չի տարբերվում նախկին բարքերից: Միայն չասեք՝ թողեք աշխատենք, լավ է լինելու` համբերեք։ Որքա՞ն համբերենք:


Գևորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 3477

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ